Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.08.2024 | 00:01

Հոր իմաստություն Հիսու՛ս,

տո՛ւր ինձ իմաստություն՝

ամեն ժամ Քո առջև բարին խորհելու,

խոսելու և գործելու:

Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից,

խոսքերից և գործերից.

և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 3366

Մեկնաբանություններ